
Անգլիական «Ֆուլհեմը» պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Սլավիշա Յոկանովիչին և թափուր մնացած պաշտոնին նշանակել իտալացի մասնագետ Կլաուդիո Ռանիերիին:
«Ֆուլհեմը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրից հետո զբաղեցնում է վերջին հորիզոնականը՝ 5 միավորով:
Ռանիերին «Լեսթերին» հետ 2015-ին անհավանական հաջողությունների էր հասել՝ դառնալով ԱՊԼ-ի հաղթող:
Իտալացու գլխավորությամբ «Ֆուլհեմը» առաջին հանդիպումը կանկացնի նոյեմբերի 24-ին՝ մրցելով «Սաութհեմփթոնի» հետ: