
տուր
01 Հունվար 1970 - 19:35
- - 

«Տոտենհեմը» պաշտոնապես հայտարարեց «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնին գնելու մասին:
Հաղորդվում է, որ իսպանացին կնքել է 5 տարվա պայմանագիր: «Ռեալը» պահպանել է հետագայում ֆուտբոլիստին կրկին գնելու հնարավորությունը, սակայն «Արքայական ակումբը» կկարողանա ֆուտբոլիստին վերադարձնել միայն 45 միլիոն եվրոյի դիմաց: Ռեգիլոնի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը», սակայն, ի վերջո, իսպանացին 30 միլիոն եվրոյի դիմաց համալրեց «Տոտենհեմի» կազմը:
«Ռեալի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Գարեթ Բեյլը նույնպես Լոնդոնում է ու շուտով պայմանագիր կկնքի հարազատ ակումբի հետ:

