Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտված ծանրամարտի պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնության պատանիների պայքարում Հայաստանը մեդալային հաշվարկում գրավել է երկրորդ տեղը:
Հայաստանի հավաքականը նվաճել է չորս ոսկե և մեկ արծաթե մեդալ: Գրիգոր Ղազարյանը (96 կգ) երեք ոսկե մեդալով դարձել է աշխարհի առաջնության հաղթող, իսկ Հարություն Հովհաննիսյանը (+102 կգ) պոկում վարժությունում ոսկե մեդալ է նվաճել, իսկ երկամարտում` արծաթե: