Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաղթանակների շարքը Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում:
Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ) հսկայական առավելությամբ հաղթեց էստոնացի մրցակցին՝ երկրորդ ու երրորդ ռաունդերում բոլոր մրցավարները 10-8 հաշվով հաղթանակը տվեցին հայ բռնցքամարտիկին:
Գեղեցիկ ու տպավորիչ հաղթանակ տարավ նաև Սպարտակ Նահապետյանը (57 կգ): Հայ մարզիկը մրցեց ալբանացի Բույար Հեկուրի հետ ու բոլոր ռաունդներում մեկական անգամ նոկդաունի ենթարկելով վերջինիս՝ մենամարտը շահեց բացահայտ առավելությամբ:
Հիշեցնենք, որ նախորդ օրերին Եվրոպայի առաջնությունում հաղթանակներ էին տարել նաև Ալիկ Կճոյանը (63 կգ), Ռուստամ Նամոյանը (+80 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Հայկ Ղահրամանյանը (80 կգ) և Տիգրան Մակիչյանը (54 կգ):