Logo

Պատանեկան ԵԱ. Արեն Խառատյանը և Սպարտակ Նահապետյանը նվաճեցին արծաթե մեդալ

19:45 / 30.07.2023• Բռնցքամարտ
null

Ռումինիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Արեն Խառատյանը (52 կգ) և Սպարտակ Նահապետյանը (57 կգ) դարձան փոխչեմպիոններ: 

Եզրափակիչում Խառատյանը (57 կգ), մրցավարների ոչ միաձայն որոշմամբ պարտվեց Ռումինիայի ներկայացուցիչ Ֆաբիան Ստրոյին, իսկ Նահապետյանը 0-5 հաշվով զիջեց անգլիացի Ադամ Մակային:

Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն էին հռչակվել  Վաղարշակ Քեյանը (48 կգ) և Տիգրան Հովսեփյանը (50 կգ):

Հիշեցնենք, որ եզրափակիչ են դուրս եկել և չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն նաև Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ) և, Հայկ Ղահրամանյանը (80 կգ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ