Logo

Պատանեկան ԵԱ. Աշոտ Մարգարյանը՝ բրոնզե մեդալակիր

20:10 / 10.07.2023Ծանրամարտ
Աշոտ Մարգարյան-ծանրամարտիկ

Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Մարգարյանը (102 կգ) բրոնզե մեդալակիր դարձավ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան (Մ15, Մ17) առաջնությունում։

Մինչև 17 տարեկանների պայքարում հայ ծանրորդը գրանցեց երկամարտի 312 կգ (141+171) արդյունք: Մարգարյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում, իսկ հրումում արժանացավ բրոնզե մեդալի:

Երկամարտի 320 կգ (143+177) արդյունքով չեմպիոնի կոչումը նվաճեց վրացի Սաբա Ադամիան, իսկ արծաթե մեդալակիր դարձավ Լեհաստանի ներկայացուցիչ Մարցին Զիոլկովսկին 314 կգ (142+172):

Սա Հայաստանի թիմի 10-րդ մեդալն է պատանեկան ԵԱ-ում։ Ավելի վաղ Սերյոժա Բարսեղյանը (Մ17, 67 կգ), Ժորա Գրիգորյանը (Մ17, 61 կգ), Աննա Ամրոյանը (Մ17, 76 կգ), Էմմա Պողոսյանը (Մ17, 81 կգ) և Վալերիկ Մովսիսյանը (Մ15, 89 կգ) դարձել էին Եվրոպայի պատանեկան չեմպիոն, Հովհաննես Ղահրամանյանը՝ փոխչեմպիոն (Մ17, 81 կգ) իսկ Կառլեն Դավթյանը (Մ17, 49 կգ), Յուղաբեր Ամրոյանն (Մ17, 40 կգ) ու Ալինա Սուքիասյանը (Մ17, 71 կգ) նվաճել էին բրոնզե մեդալ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ