Logo

Պատանեկան ԵԱ. Հարություն Հովհաննիսյանը երկամարտի ոսկե մեդալ նվաճեց

21:15 / 31.07.2025Ծանրամարտ
null

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ավարտին մոտեցող ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտի երկրորդ ոսկե մեդալը նվաճեց:

Հարություն Հովհաննիսյանը (+94 կգ) երկամարտի 346 կգ (160+186) արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության հաղթող: Հայ ծանրորդը պոկում վարժությունում Եվրոպայի ռեկորդ սահմանեց և նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հովհաննիսյանը հրում վարժությունում երկրորդն էր:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Գրիգոր Ղազարյանը (94 կգ) Եվրոպայի երեք ռեկորդներով դարձել էր երկամարտի ոսկե մեդալակիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ