Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ավարտին մոտեցող ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտի երկրորդ ոսկե մեդալը նվաճեց:
Հարություն Հովհաննիսյանը (+94 կգ) երկամարտի 346 կգ (160+186) արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության հաղթող: Հայ ծանրորդը պոկում վարժությունում Եվրոպայի ռեկորդ սահմանեց և նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հովհաննիսյանը հրում վարժությունում երկրորդն էր:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Գրիգոր Ղազարյանը (94 կգ) Եվրոպայի երեք ռեկորդներով դարձել էր երկամարտի ոսկե մեդալակիր:


