Logo

Պատանեկան ԵԱ. Հայաստանի 5 ներկայացուցիչներ դարձան փոխչեմպիոն

22:03 / 30.07.2023Բռնցքամարտ
Պատանեկան ԵԱ-Հայաստան

Ռումինիայում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի թիմը ևս 5 մեդալ նվաճեց:

Եվրոպայի փոխչեմպիոններ դարձան Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ) և Հայկ Ղահրամանյանը (80 կգ):

Հայաստանի բռնցքամարտիկները եզրափակիչում պարտվեցին մրցավարների որոշմամբ:

Հիշեցնենք որ ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն էին հռչակվել  Վաղարշակ Քեյանը (48 կգ) և Տիգրան Հովսեփյանը (50 կգ). իսկ Արեն Խառատյանը (52 կգ) և Սպարտակ Նահապետյանը (57 կգ) դարձել էին արծաթե մեդալակիրներ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ