Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանիների թիմային առաջնության նախավերջին՝ 6-րդ տուրում կենտրոնականը երկու առաջատարների՝ Հայաստանի և Լեհաստանի հավաքականների սկզբունքային մրցավեճն էր:
Ցավոք Հայաստանի հավաքականը 1,5-2,5 հաշվով զիջեց մրցակցին՝ կրելով մրցաշարում առաջին պարտությունը: Վճռորոշ էր Էրիկ Չաքրյանի և Ֆիլիպ Լուչակի պարտիան, որում հայ շախմատիստը պարտվեց:
Էմին Օհանյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը և Արսեն Դավթյանը հաշտություն կնքեցին մրցակիցների հետ:
Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը 8 միավորով նահանջեց 3-րդ տեղ, իսկ լեհ շախմատիստները 10 միավորով միանձնյա գլխավորեցին մրցաշարային աղյուսակը: 9 միավորով առաջատարին հետապնդում է Իսրայելի առաջին թիմը:
Հուլիսի 30-ին կայանալիք վերջին՝ 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Ռումինիայի առաջին թիմի հետ:


