Logo

Պատանեկան ԵԱ. Հայաստանի հավաքականների կազմերը

18:46 / 28.06.2023Ծանրամարտ
null

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան (EWF) ներկայացրել է բոլոր հավաքականների կազմերը հուլիսի 1-10-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնության համար:

Տղաների Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան Կառլեն Դավթյանը, Վոլոդյա Սարգսյանը (երկուսն էլ՝ 49 կգ), Ժորա Գրիգորյանը և Սամվել Մարտիրոսյանը (61 կգ), Սերյոժա Բարսեղյանը (67 կգ), Հովհաննես Ղահրամանյանն ու Նարեկ Մկրտչյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սարդարյանը (102 կգ) ու Գագիկ Մկրտչյանը (+102 կգ):

Աղջիկների թիմի կազմում Մոլդովա կմեկնեն Յուղաբեր Ամրոյանը (40 կգ), Մերի Միսակյանը (59 կգ), Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ