Logo

Պատանեկան ԵԱ. Հայաստանի հավաքականը միանձնյա առաջատարն է

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:30 / 28.07.2023Շախմատ
Շախմատ-Հայաստանի հավաքական

Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանիների թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5-1,5 հաշվով հաղթեց Գերմանիայի թիմին:

Հայաստանի հավաքականի հաղթանակն ապահովեցին Էմին Օհանյանն ու Արսեն Դավթյանը՝ պարտության մատնելով համապատասխանաբար Ալեքսանդր Կրաստևին և Ռիչարդ Բետկեին:

Ռոբերտ Փիլիպոսյանը հաշտություն կնքեց Քոլին Քոլբոուի հետ, իսկ Ալեքս Սահակյանը պարտվեց  Յոհաննես ֆոն Մետենհայմին:

4 տուրից հետո Հայաստանի հավաքականը 7 միավորով միանձնյա առաջատարն է: 6-ական միավորով հայ շախմատիստներին հետապնդում են Լեհաստանի հավաքականն ու Իսրայելի երկու թիմերը:

Հուլիսի 28-ին կայանալիք 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Իսրայելի առաջին թիմի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ