Logo

Պատանեկան ԵԱ. Հայկ Ղահրամանյանի տպավորիչ հաղթանակը մեկնարկում

00:46 / 24.07.2023Բռնցքամարտ
null

Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Ղահրամանյանը (80 կգ) մեկնարկեց տպավորիչ հաղթանակով:

Հայ մարզիկը մրցավարների միաձայն որոշմամբ առավելության հասավ բուլղարացի Ստոյան Պետրովի դեմ մենամարտում՝ երրորդ ռաունդում նոկդաունի ենթարկելով մրցակցին:

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ էին տարել Ալիկ Կճոյանը (63 կգ)Ռուստամ Նամոյանը (+80 կգ)Տիգրան Հովսեփյանը (50 կգ) և Արեն Խառատյանը (52 կգ)Ալբերտ Հարությունյանը (75 կգ):

Բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը մեկնարկել է հուլիսի 19-ին և կավարտվի հուլիսի 31-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ