Logo

Պատանեկան ԵԱ. Միակ պարտությունը Հայաստանի հավաքականին զրկեց չեմպիոնի տիտղոսից

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
21:43 / 30.07.2023Շախմատ
null

Հայաստանի հավաքականը Ռումինիայի Յասի քաղաքում ավարտված շախմատի Եվրոպայի պատանիների թիմային առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր՝ 7 մրցախաղերում վաստակելով 10 միավոր: Վերջին՝ 7-րդ տուրում հայ շախմատիստները 3-1 հաշվով հաղթեցին Ռումինիայի առաջին հավաքականին:

Հայաստանի հավաքականի հաղթանակն ապահովեցին Էմին Օհանյանն ու Ալեքս Սահակյանը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Ֆիլիպ Մագոլդին ու Նիկոդիմ-Կոսմին Ստեպանենկոյին: Ռոբերտ Փիլիպոսյանը և Էրիկ Չաքրյանը հաշտություն կնքեցին մրցակիցների հետ:

Հայաստանի հավաքականի կազմում լավագույնն Արսեն Դավթյանն էր, որը 6 պարտիաներում վաստակեց 5 միավոր: Նրանից մեկ միավոր պակաս վաստակեց առաջին խաղատախտակի վրա ելույթ ունեցած Էմին Օհանյանը:

Հայաստանի հավաքականը 7 մրցախաղերում տարավ 4 հաղթանակ, գրանցեց 2 ոչ-ոքի, միակ պարտությունը կրեց նախավերջին տուրում լեհերից: Հենց այդ պարտությունն էլ հայ շախմատիստներին զրկեց չեմպիոն դառնալու հնարավորությունից:

Լեհերի համար էլ այդ հաղթանակը վճռորոշ դարձավ: Նրանք 12 միավորով չեմպիոն հռչակվեցին: 11 միավորով արծաթե մեդալակիր դարձավ Իսրայելի առաջին թիմը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ