Հայաստանի թիմը շարունակում է հաղթարշավը Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում:
80+ կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռուստամ Նամոյանը մրցեց Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Ասաֆ Պոզդերի հետ և առավելության հասավ 3-2 հաշվով:
Հիշեցնենք, որ 50 կգ քաշային կարգում հուլիսի 22-ին Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Տիգրան Հովսեփյանը մրցել էր Իսրայելի ներկայացուցիչ Իգոր Տրոյանովսկիի հետ և հաղթել մեծ առավելությամբ՝ 5-0:
Ավելի վաղ հաղթանակ էր տարել Արեն Խառատյանը (52 կգ), որն առավելության էր հասել Անգլիան ներկայացնող Բարնի Սմիթի հետ մենամարտում։
Բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը մեկնարկել է հուլիսի 19-ին և կավարտվի հուլիսի 31-ին: