Հայաստանի թիմը հերթական հաղթանակը տարավ Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում, հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
50 կգ քաշային կարգում Տիգրան Հովսեփյանը մրցեց Իսրայելի ներկայացուցիչ Իգոր Տրոյանովսկիի հետ և հաղթեց մեծ առավելությամբ՝ 5-0:
Ավելի վաղ հաղթանակ էր տարել Արեն Խառատյանը (52 կգ), որն առավելության էր հասել Անգլիան ներկայացնող Բարնի Սմիթի հետ մենամարտում։
Հիշեցնենք, որ բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը մեկնարկել է հուլիսի 19-ին և կավարտվի հուլիսի 31-ին: