Հայ բռնցքամարտիկները շարունակում են տպավորիչ ելույթները Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում:
Տիգրան Մակիչյանը (54 կգ) նույնպես վստահ հաղթանակով սկսեց պայքարը: Հայաստանի ներկայացուցիչը մեկնարկային մենամարտում 5-0 հաշվով հաղթեց չեռնոգորցի Դանիլո Մարկովիչին:
Նախորդ օրերին Եվրոպայի առաջնությունում հաղթանակներ էին տարել նաև Ալիկ Կճոյանը (63 կգ), Ռուստամ Նամոյանը (+80 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ) և Հայկ Ղահրամանյանը (80 կգ):


