Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնությունում Երևանի ժամանակով 03:40-ից հարթակ դուրս կգա Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Նարեկ Մկրտչյանը:
Երիտասարդների մրցաշարի մինչև 81 կգ քաշային տղաների պայքարում Մկրտչյանը նախնական պատվերներով զիջում է միայն Ղազախստանի ներկայացուցիչներ Յերասիլ Սաուլեբեկովին և Յեդիգե Յեմբերդիին:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին երիտասարդների մրցաշարում երկամարտի բրոնզե մեդալ է նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ):


