Logo

Պատանեկան և երիտասարդական ԱԱ. Հարթակ դուրս կգա Հայաստանի երկու ներկայացուցիչ

18:53 / 03.05.2025Ծանրամարտ
null

Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտին մոտեցող ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության հերթական մրցումային օրը Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ:

Երևանի ժամանակով 22:30-ից պատանիների մինչև 96 կգ քաշային կարգի մրցապայքարին կմասնակցի Գրիգոր Ղազարյանը:

Ժամը 01:00-ից երիտասարդների մինչև 89 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի պատանիների Եվրոպայի չեմպիոն Վալերիկ Մովսիսյանը: Ըստ նախնական պատվերների` հայ ծանրորդը կարող է միջամտել մեդալային պայքարին: Այս քաշային կարգի հաղթողի գլխավոր հավակնորդը իրանցի Իլիյա Սալեհի Պուրն է:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին երիտասարդների մրցաշարում երկամարտի բրոնզե մեդալ է նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ