Հայաստանի ներկայացուցիչները կսկսեն պայքարը Պերուի մայրաքաղաք Լիմայում մեկնարկած ծանրամարտի աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնությունում:
Երևանի ժամանակով 03:40-ից երիտասարդների մրցաշարում հարթակ դուրս կգան Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Հովհաննես Հովհաննիսյանը (67 կգ):
Այս երկու քաշային կարգերի մրցումները կընթանան միաժամանակ` տարբեր հարթակներին:
Հիշեցնենք, որ Գրիգորյանը մեկ անգամ նվաճել է երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալ, դարձել մեծահասակների Եվրոպայի չեմպիոն և փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:


