Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտին մոտեցող ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում հարթակ դուրս կգան Հայաստանի վերջին ներկայացուցիչները:
Երևանի ժամանակով 01:00-ից հարթակում կլինի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող, պատանիների Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Էմմա Պողոսյանը, որը ելույթ կունենա 81 կգ քաշային երիտասարդների պայքարում:
Ժամը 03:30-ից էլ պայքարի մեջ կմտնի Հարություն Հովհաննիսյանը, որը հանդես կգա +102 կգ քաշային պատանիների պայքարում:
Մինչև այժմ Հայաստանի հավաքականը երկամարտի երկու մեդալ ունի. պատանիների մրցաշարում ոսկե մեդալակիր է դարձել Գրիգոր Ղազարյանը (96 կգ), երիտասարդների մրցաշարում էլ բրոնզե մեդալ է նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ):