Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտին մոտեցող ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում պայքարն ավարտել է Հայաստանի հերթական ներկայացուցիչը` Վալերիկ Մովսիսյանը:
Մինչև 89 կգ քաշային երիտասարդների պայքարում 17-ամյա ծանրորդը երկամարտի 342 կգ (158+184) արդյունքով զբաղեցրել է 6-րդ տեղը:
Աշխարհի առաջնության հաղթող է դարձել վրացի Գոգա Ջաջվանին, որը երկամարտում գրանցել է 360 կգ (162+198) արդյունք:
Հայաստանի հավաքականը երկամարտի դեռևս երկու մեդալ ունի. պատանիների մրցաշարում ոսկե մեդալակիր է դարձել Գրիգոր Ղազարյանը (96 կգ), երիտասարդների մրցաշարում էլ բրոնզե մեդալ է նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ):