Logo

Պատանեկան հավաքականի խայտառակ պարտությունը և «Շիրակի» հերթական «դառը» խաղը (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 14.10.2017Հայկական ֆուտբոլ
65161 - Պատանեկան հավաքականի խայտառակ պարտությունը և «Շիրակի» հերթական «դառը» խաղը (տեսանյութ)

Օրը հարուստ էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Իրադարձություններ են տեղի ունեցել թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս, բայց բոլորն էլ արժանի են առանձնահատուկ ուշադրության:

Հոկտեմբերի 13-ի իրադարձությունների քրոնիկոնը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Եվրո-2018», ընտրական փուլ, 3-րդ խումբ. Չեխիայի Մ-17 7-0 Հայաստանի Մ-17. հանդիպումը կայացել է Չեխիայի Լետոհրադ քաղաքում:

Բարձրագույն խումբ, 9-րդ տուր. «Արարատ» 2-2 «Շիրակ». գյումրեցիները հաշվի մեջ առջևում էին 2-0 հաշվով՝ շնորհիվ Իգոր Ստանոևիչի (11մ) և Արամ Մուրադյանի դիպուկ հարվածների, սակայն դաշտի տերերը փրկել են հանդիպումը: Աչքի են ընկել Արամ Քոչարյանը և Գարեգին Կիրակոսյանը:

«Շիրակը», որն առաջնության մեկնարկում 5 անընդմեջ հաղթանակից հետո վերջին 4 խաղում հաղթանակ չի տոնել (2 ոչ-ոքի, 2 պարտություն), 17 միավորով առաջատարի դերն է կիսում մեկ խաղ պակաս անցկացրած «Ալաշկերտի» հետ, իսկ «Արարատը» 5 միավորով 5-6-րդ տեղերն է բաժանում մեկ հանդիպում քիչ անցկացրած «Փյունիկի» հետ:

Ֆուտզալի ՈՒԵՖԱ-ի գավաթի հիմնական փուլ, 2-րդ տուր. «Լեո» 4-4 «Գարջես Ջիբսոն» (Ֆրանսիա). Հայաստանի չեմպիոնից դուբլ է ձևակերպել Սլոբոդան Յանյիչը, մեկական անգամ աչքի են ընկել Գարեգին Մաշումյանն ու Սարո Գալստյանը: Ընդ որում, «Լեոն» պարտությունից խուսափել է խաղի վերջին 2,5 րոպեի ընթացքում: Սա թիմի վաստակած առաջին միավորն էր այս փուլում՝ 1-ին տուրում խորվաթական «Նասիոնալ Զագրեբին» պարտվելուց հետո (1-4):

«Լեոն» ՈՒԵՖԱ-ի գավաթի հիմնական փուլում իր վերջին խաղը կանցկացնի հոկտեմբերի 15-ին, երբ նրա մրցակիցը կլինի Կոսովոն ներկայացնող «Լիբուրնը»: Խմբի հաղթող դարձած թիմը պայքարը կշարունակի էլիտ-ռաունդում:

Սլովակիայի 2-րդ դիվիզիոն, 12-րդ տուր. «Ժիլինա Բ» 1-1 «Պոգրոնյե». Վահան Բիչախչյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 72-րդ րոպեին: «Ժիլինայի» 2-րդ թիմը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:

Մարկոս Պիզելիի գոլային փոխանցումը Հենրիխ Մխիթարյանին Ղազախստան – Հայաստան ընտրական մրցավեճում տեղ է գտել շաբաթվա լավագույնների շարքում:

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր. «Շախտյոր Դոնեցկ» 3-2 «Վորսկլա». Գեղամ Կադիմյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 71-րդ րոպեին: «Վորսկլան» ընթանում է 3-րդ տեղում:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ