Logo

Պատանի ու երիտասարդ ծանրորդները հավաքներ են անցկացնում

22:21 / 30.05.2025Ծանրամարտ
null

Ծանրամարտի Հայաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականները պատրաստվում են Եվրոպայի առաջնություններին, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի երիտասարդական հավաքականն «Օլիմպավան» մարզական համալիրում Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ պատրաստվում է սեպտեմբերին Ալբանիայում կայանալիք աշխարհամասի առաջնությանը: Այս հավաքին մասնակցում է նաև պատանեկան հավաքականը, որն էլ պատրաստվում է հուլիսի 23-ից Մադրիդում մեկնարկելիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը:

Աղջիկների թիմը ևս պատրաստվում է Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Արտաշես Ներսիսյանի գլխավորած թիմը հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Հավաքին մասնակցում է 12 ծանրորդ, մյուս հավաքը կլինի Գյումրիում, այնտեղ կմիանան նաև երիտասարդները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ