Logo

15-ամյա նժույգավարը մեդալներով է նշել նորամուտը Հայաստանի դրոշի ներքո (տեսանյութ)

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:15 / 02.02.2023Ձիասպորտ
Բացառիկ
null

Մոսկվաբնակ 15-ամյա Մարիա Ալեքսանյանն արծաթե և բրոնզե մեդալներ է նվաճել ձիասպորտի համառուսաստանյան բաց մրցաշարում՝ երկրորդ և երրորդ տեղերը գրավելով համապատասխանաբար 1 մետր և 90 սմ բարձրության արգելքների հաղթահարման մրցումներում։ Մեդալների համար պայքարել են 20 նժույգավարներ տարբեր երկրներից։

Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նորայր Ստեփանյանը VNews-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ այս մարզաձևով Մարիան զբաղվում է շուրջ 6 տարի։ Ռուսաստանի մայրաքաղաքում նրան ձիասպորտի հմտություններն է փոխանցում աշխարհի նախկին չեմպիոնուհի Անաստասիա Շչերբակովան։ Հայուհին երազում է Հայաստանի դրոշի ներքո հաջողություններ գրանցելու մասին։

«Մարիան արդեն մոտ մեկ ամիս է, ինչ ներկայացնում է Հայաստանը։ Սա նրա անդրանիկ ելույթն էր մեր երկրի դրոշի ներքո։ Սակայն, մինչև այդ աղջնակն արդեն ունեցել է մրցումների մասնակցելու փորձ։ Աստիճանաբար աճում է։ Նրա հաջորդ մեկնարկների ժամանակացույցը պարզ կլինի մոտ օրերս։ Մարզական առումով ակնկալիքներ ունենք ոչ միայն նրանից։ Հայաստանում էլ, արտերկրում էլ կան հեռանկարային նժույգավարներ, որոնք տեսանելի ապագայում կարող են հաջողություններ գրանցել տարբեր կարգի մրցումներում։ Մրցաշրջանը սկսելու ենք մարտից, իսկ ապրիլին նախատեսված է Հայաստանի առաջնությունը։ Կարծում եմ՝ մեր մարզիկ-մարզուհիները միջազգային մրցումների կմասնակցեն հոկտեմբերին»,- զրույցում նշեց Նորայր Ստեփանյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ