Հայաստանը ծանրամարտի պատանաիների ու երիտասարդների աշխարհի առաջնությանը կմասնակցի 7 ներկայացուցիչով (5 տղա, 2 աղջիկ), հայտնում է ՀԾՖ մամուլի ծառայությունը։
Հրապարակվել է նաև հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը։
Տղաներ
• Հովհաննես Հովհաննիսյան (67 կգ, երիտասարդներ) - մայիսի 1` 3:30,
• Նարեկ Մկրտչյան (81 կգ, երիտասարդներ) - մայիսի 2` 3:30,
• Վալերի Մովսիսյան (89 կգ, երիտասարդներ) - մայիսի 3` 1:00,
• Գրիգոր Ղազարյան (96 կգ, B խումբ, պատանիներ) - մայիսի 3` 22:30,
• Հարություն Հովհաննիսյան (+102 կգ, պատանիներ) - մայիսի 4` 3:30։
Աղջիկներ
• Ալեքսանդրա Գրիգորյան (55 կգ, երիտասարդներ) - մայիսի 1` 3:30,
• Էմմա Պողոսյան (81 կգ, երիտասարդներ) - մայիսի 4` 1:00։
Մրցաշարը կկայանա Պերուի մայրաքաղաք Լիմայում ապրիլի 30-ից մայիսի 5-ը։
Հայ ծանրորդների մրցելույթների մեկնարկը նշված է Երևանի ժամանակով։


