Յուրաքանչյուր ոք, ով երբևէ նայել է ռազմի դաշտում մահացող զինվորի աչքերի մեջ, նա լավ կմտածի պատերազմ սկսելուց առաջ։
Օտտո Բիսմարկ
Միայն սնանկ պետություններն են դիմում պատերազմի ՝որպես վերջին միջոց: Պատերազմը կորած ու հուսահատ խաղացողի վերջին հաղթաթուղթն է, խաբեբաների ու խարդախների նողկալի շահարկումներ։
Ռոմեն Ռոլան
Մարդիկ, որոնք պատերազմը համարում են ոչ միայն անխուսափելի, այլև օգտակար և ցանկալի, սարսափելի են, սարսափելի իրենց բարոյական այլասերումով:
Լև Տոլստոյ
Խաղաղություն, երջանկություն, մարդկանց եղբայրություն. ահա թե ինչ է մեզ պետք այս աշխարհում:
Մարկ Տվեն
Կարիք չկա պատերազմի, կարիք չկա … Եկեք ավելի լավ աշխատենք, մտածենք, որոնենք: Միակ իրական փառքը աշխատանքի փառքն է: Պատերազմը բարբարոսների համար է:
Գի դը Մոպասան
Պատերազմը ճշմարտության և հումանիզմի հերքումն է: Խոսքը ոչ միայն մարդկանց սպանության մեջ չէ, որովհետև մարդը միևնույն է մահկանացու է, այլ ատելության և ստի գիտակցված ու համառ տարածման մեջ, որոնք կամաց-կամաց պատվաստում են մարդկանց մեջ:
Ջավահառլալ Ներոu
Ով վախեցած է, նա կիսով չափ պարտված է։
Սուվորով
Որքան էլ սարսափելի է պատերազմը, այն, այնուամենայնիվ, բացահայտում է մարդու հոգևոր մեծությունը, ով մարտահրավեր է նետում իր ամենահզոր ժառանգական թշնամուն ՝ մահին:
Հայնրիխ Հայնե
Թշնամուն թերագնահատելուց ավելի մեծ դժբախտություն չկա:
Լաո Ցզի
Խաղաղությունը բարձրագույն բարիք է, որը մարդիկ ցանկանում են այս կյանքում:
Միգել դե Սերվանտես

