Logo

Պատերազմ Գվարդիոլայի ու Արտետայի միջև՝ Չեմպիոնների լիգայի վերջին բացահայտումներից մեկի համար

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 10.09.2020ՍՊՈՐՏ
guardiolaarteta1707abcd - Պատերազմ Գվարդիոլայի ու Արտետայի միջև՝ Չեմպիոնների լիգայի վերջին բացահայտումներից մեկի համար
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:07

-

-

Ինչպես տեղեկացնում է Daily Mirror-ը, «Լիոնի» կիսապաշտպան Հուսեմ Աուարը կռվախնձոր է դարձել դարձել հին ընկերների՝ Միկել Արտետայի և Պեպ Գվարդիոլայի միջև:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչներն ամեն գնով ցանկանում են իրենց թիմում տեսնել երիտասարդ ֆուտբոլիստին, որի խաղը տպավորում էր հատկապես Չեմպիոնների լիգայի ավարտված խաղարկությունում, որտեղ «Լիոնն» անակնկալ կերպով հասավ մինչև կիսաեզրափակիչ: Նշվում է, որ Աուարի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո:

Հաղորդվում է նաև, որ «Արսենալը» մտադիր է «Լիոնին» փոխանակում առաջարկել՝ զիջելով Մատեո Գենդուզիին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ