NBA-ում գերխոշոր թրեյդ է կատարվել Ջեյմս Հարդենի մասնակցությամբ։ «Հյուսթոնի» առաջատարը տեղափոխվել է «Բրուքլին», որտեղ միացել է Կևին Դյուրանտին և Կայրի Իրվինգին։
Թրեյդում ընդհանուր առմամբ 4 ակումբ և 11 բասկետբոլիստ է ներառված, տեղեկացնում է ինսայդեր Էդրիեն Վոջնարովսկին։ Աստղային հարձակվողի դիմաց «Ռոքեթսը» ստացել է Կարիս Լավերտին, Դանտե Էքսամին, Ռոդիոն Կուրտցին, դրաֆտի առաջին փուլի 3 «պիկ» «Բրուքլինից», 1 «պիկ» «Միլուոկիից», ինչպես նաև «Նեթսի» հետ առաջին փուլի 4 «պիկերի» փոխանակման հնարավորություն։
Միաժամանակ տեխասցիներն «Ինդիանայի» հետ փոխանակել են Լավերտին և Վիկտոր Օլադիպոյին։ «Ինդիանան» նաև ստացել է դրաֆտի 2-րդ փուլի մեկ պիկ։
Թրեյդի 4-րդ մասնակից «Քլիվլենդը» Դանտե Էքսամին բաց թողնելուց հետո ստացել է կենտրոնական Ջարեդ Ալենին և հարձակվող Տորին Պրինսին։
Հարդենը «Հյուսթոնի» կազմում էր հանդես գալիս 2012 թվականից։ Այդ ընթացքում նա 6 անգամ հայտնվել է NBA-ի առաջին խորհրդանշական հավաքականում, իսկ 2018 թվականին ճանաչվել է ամենաարժեքավոր բասկետբոլիստ (MVP):

