1841 թվականի ապրիլի 20-ին Ֆիլադելֆիայի «Graham’s Ladies’ and Gentlemen’s Magazine» ամսագրում տպագրվել է Էդգար Ալան Պոյի «Սպանություն Մորգ փողոցում» պատմվածքը։ Հենց այս պատմվածքն է համարվում համաշխարհային գրականության առաջին դետեկտիվ գործը։ Այնուամենայնիվ, ինքը՝ Պոն, հազիվ թե այն ժամանակ մտածեր, որ ստեղծում է գրական նոր ժանր և իր հետևորդներին առաջարկում նման պատմվածքների իդեալական սխեման՝ «առեղծված-հետաքննություն-բացատրություն»:
Պարզապես Էդգար Ալան Պոն գումարի կարիք ուներ, իսկ քրեական ընթերցվածքն արագ հաջողություն էր խոստանում։ Այդ ժամանակ թերթերում հայտնվեցին քրեական տարեգրության սյունակներ, որոնք մեծ ժողովրդականություն էին վայելում հանրության շրջանում։ Իհարկե, Պոն իր գրվածքները դետեկտիվներ չէր համարում (այս տերմինն ի հայտ եկավ քառորդ դար անց)։ Ինչ էլ որ լինի, Շերլոկ Հոլմսը, Էրքյուլ Պուարոն և այլ հայտնի դետեկտիվներ իրենց դեդուկտիվ հնարքներն ու մեթոդները «փոխառել» են Պոյի ստեղծած կերպարից՝ Օգյուստ Դյուպենից:


