«Հյուսթոն Ռոքեթսի» գլխավոր մարզիչ Իմե Ուդոկան նախապես հայտարարել է, թե ինչպիսի մեկնարկային կազմով է սկսելու NBA-ի նոր մրցաշրջանի բացման խաղը, գրում է Sports Illustrated-ը:
Չեմպիոն «Օքլահոմայի» դեմ խաղում տեխասցիների մեկնարկային կազմը կլինի ամենաբարձրահասակը NBA-ի պատմության մեջ:
Խաղարկողի դիրքում կլինի Ամեն Թոմփսոնը, որի հասակը 201սմ է: Կարիերայում առաջին անգամ հարձակողական ոճի պաշտպանի դիրքում կլինի Քևին Դյուրանտը (211սմ), թեթև հարձակվողի դիրքում՝ Ջաբարի Սմիթը (208սմ), ծանր հարձակվողի դիրքում՝ Ալեպերեն Շենգյունը (211սմ), իսկ կենտրոնականը՝ Սթիվեն Ադամսը (211 սմ):
«Հյուսթոնի» մեկնարկային հնգյակի միջին հասակը կլինի 208,5սմ:
«Օքլահոմա» – «Հյուսթոն» խաղը կմեկնարկի ժամը 03:30 և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:
NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


