Logo

Առաջին թիմը, որն ընտրական փուլում 2 անգամ հաղթել է Բրազիլիային

10:55 / 26.03.2025Ֆուտբոլ
null

Արգենտինայի հավաքականը դարձավ առաջին թիմը, որն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 2 խաղում էլ հաղթել է Բրազիլիային, հայտնում է MisterChip վիճակագրական էջը:

Մարտի 26-ի գիշերն «Ալբիսելեստեն» 4:1 հաշվով առավելության էր հասել «Պենտակամպիոնի» դեմ խաղում: Առաջին շրջանի խաղում, որը կայացել էր 2023 թվականի նոյեմբերին, Լիոնել Սկալոնիի թիմը հաղթել էր 1:0 հաշվով:

Պաշտոնական խաղում Արգենտինան նախորդ անգամ Բրազիլիային 4 գոլ խփել էր 1959 թվականին, երբ Կոպա Ամերիկայում գրանցել էր նույն 4:1 հաշիվը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ