Ամստերդամի «Այաքսի», իտալական «Միլանի» ու Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին հարձակվող Մարկո վան Բաստենը նշել է, թե իր կարծիքով ովքեր են ֆուտբոլի պատմության երեք լավագույն ֆուտբոլիստները:
Անվանացուցակում տեղ չի գտել ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին:
«Պելե, Մարադոնա և Կրույֆ. ահա ֆուտբոլի պատմության լավագույն երեք ֆուտբոլիստները: Բայց ես չեմ մոռանում նաև Կրիշտիանու Ռոնալդուի, Պլատինիի կամ Զիդանի մասին:
Մեսին նույնպես հրաշալի ֆուտբոլիստ է, սակայն Մարադոնան ավելի շատ ազդեցություն ու խարիզմա ուներ թիմում»,- Վան Բաստենի խոսքը մեջբերում է France Football-ը:


