Բրիտանական հեղինակավոր FourFourTwo պարբերականը հրապարակել է պատմության լավագույն հոլանդացի ֆուտբոլիստների ցուցակը, որը գլխավորում է լեգենդար հարձակվող Յոհան Կրոյֆը։ Երկրորդը Մարկո վան Բաստենն է, երրորդը՝ Ռուդ Գուլիտը:
Լավագույնների ցուցակում միակ գործող ֆուտբոլիստն անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկն է:
Պատմության լավագույն հոլանդացի ֆուտբոլիստները՝ ըստ FourFourTwo-ի
- Յոհան Կրոյֆ (հարձակվող)
- Մարկո վան Բաստեն (հարձակվող)
- Ռուդ Գուլիտ (կիսապաշտպան)
- Յոհան Նեյսկենս (կիսապաշտպան)
- Ֆրանկ Ռայկարդ (կիսապաշտպան)
- Ռոբին վան Պերսի (հարձակվող)
- Դենիս Բերգկամպ (հարձակվող)
- Ռոնալդ Կուման (պաշտպան)
- Էդվին վան դեր Սար (դարպասապահ)
- Ռուդ Քրոլ (պաշտպան)
- Ջոնի Ռեփ (հարձակվող)
- Փիթ Քեյզեր (հարձակվող)
- Ուեսլի Սնեյդեր (կիսապաշտպան)
- Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ», պաշտպան)
- Կլարենս Զեդորֆ (կիսապաշտպան)


