ԱԱ-2026-ի Հյուսիսային Ամերիկայի գոտու որակավորման փուլի A խմբում Կյուրասաոն զբաղեցրեց առաջին տեղը և կխաղա Մունդիալում:
Կարիբյան ծովից 80 կմ հեռավորության վրա գտնվող այս կղզին պատմության մեջ ամենափոքր երկիրն է, որը կխաղա աշխարհի առաջնությունում: Կյուրասաոյի տարածքը 444 քառակուսի կմ է, այս երկիրն ունի ընդամենը 156 հազար բնակչություն: Ռեկորդը պատկանում էր Իսլանդիայի հավաքականին, որը մասնակցեց Մունդիալին 2018 թվականին:
Կյուրասաոն գլխավորում է Նիդերլանդների և Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը:


