Logo

Պատմության մեջ առաջին անգամ սնուկերի ԱԱ-ի եզրափակիչում կմրցեն ձախլիկ խաղացողներ

20:39 / 03.05.2025Այլ մարզաձևեր
null

Սնուկերի աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչում կմրցեն երկու ձախլիկ խաղացողներ, հաղորդում է Чемпионат-ը:

Չինացի Չժաո Սինտունի՝ աշխարհի 7-ակի չեմպիոն Ռոնի Օ'Սալիվանի հետ պայքարում հաղթանակից հետո մրցաշարում աջլիկ սնուկերիստ չի մնացել: 

Սնուկերի պատմության մեջ միայն 3 ձախլիկ խաղացող է դարձել աշխարհի չեմպիոն.

  • Մարկ Ուիլյամս, Ուելս (2000, 2003, 2018թթ.)
  • Նիլ Ռոբերտսոն, Ավստրալիա (2010թ.)
  • Ջադ Թրամփ, Անգլիա (2019թ.)

Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Սինտունը կմրցի աշխարհի առաջին համար Ջադ Թրամփի և ուելսցի Մարկ Ուիլյամսի դիմակայության հաղթողի հետ: Երկու խաղաշրջանից հետո Ուիլյամսն առջևում է 13-10 հաշվով:

«ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՍ ՀԻՄԱ ԱՄԵՆԱՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ Է ԿԱՐԻԵՐԱՅՈՒՄ». ՌՈՆԻ Օ'ՍԱԼԻՎԱՆ

«Երբեմն միտք է գալիս, և ես գիտեմ, թե ինչ պետք է անեմ: Եվ ես հեռու չեմ նպատակից: Բայց իրականում ես այնքա՜ն հեռու եմ գնացել, որ չգիտեմ՝ շտկելու համար որտեղից սկսեմ: Ահա թե ինչն է ինձ անհանգստացնում:

Կարծում եմ՝ կորցրել եմ այն, ինչ ունեի նախկինում, և ես շատ շփոթված եմ: Սա իսկապես պայքար է: Վերջին մի քանի տարիներին իմ ցուցադրած խաղից դրական շատ բան չկա առանձնացնելու: Ես չգիտեմ, թե ինչպես առաջ շարժվել այս իրավիճակից: Հիմա իմ վստահությունն ամենացածր մակարդակի վրա է կարիերայում»,- TNT Sports-ի հաղորդմամբ՝ կիսաեզրափակիչում 7-17 հաշվով պարտվելուց հետո ասել է աշխարհի 7-ակի չեմպիոն Ռոնի Օ'Սալիվանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ