Logo

«Պատմությունը միշտ հիշում է նրանց, ովքեր կանգնել են ուղիղ, ոչ թե նրանց, ովքեր ամենաշատն են բղավել». Չալհանօղլու

15:19 / 01.07.2025Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն սոցիալական մեդիայում գրառումով անդրադարձել է իր վերաբերյալ շահարկումներին:

«Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ստացած վնասվածքից հետո մենք որոշեցինք, որ պետք է թիմի հետ մեկնեմ ԱՄՆ։ Այնտեղ լինելը, տղաներին աջակցելը, նույնիսկ եթե չէի կարող խաղալ, շատ նշանակալի էր ինձ համար։

Ցավոք, ԱՄՆ-ում մարզումների ժամանակ ես ստացել եմ մեկ այլ վնասվածք՝ բոլորովին այլ հատվածում։ Ախտորոշումը՝ մկանային պատռվածք։ Այդ վնասվածքն անհնար դարձրեց այս մրցաշարի ընթացքում խաղադաշտ դուրս գալը։ Այլ պատճառ չկա։ Ոչինչ չկա դրա հետևում։

Երեկ մենք պարտվեցինք։ Եվ դա ցավ պատճառեց։ Ես տխրեցի ոչ միայն որպես խաղացող, այլ նաև որպես մեկը, որն իսկապես հոգատար է։ Թեև հիմա վնասվածք ունեմ, խաղից անմիջապես հետո վերցրի հեռախոսը և զանգեցի մի քանի թիմակիցների՝ նրանց ոգևորելու համար։ Որովհետև դա է անում նա, ով հոգ է տանում իր թիմի համար։

Ամենաշատն ինձ զարմացրին դրան հաջորդած խոսքերը։ Խոսքեր, որոնք ցավեցրին։ Խոսքեր, որոնք բաժանող են, ոչ թե միավորող։

Իմ կարիերայում ես երբեք չեմ փնտրել արդարացումներ։ Ես միշտ պատասխանատվություն եմ վերցրել: Խաղացել եմ նույնիսկ ցավով։ Առաջնորդել եմ, հատկապես դժվար պահերին։ Ոչ թե խոսքերով, այլ արարքներով։

Ես հարգում եմ յուրաքանչյուր կարծիք՝ նույնիսկ թիմակցի, նույնիսկ ակումբի նախագահի։ Բայց հարգանքը միակողմանի չէ։ Ես միշտ հարգանք եմ ցուցաբերել թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս, և ես հավատում եմ, որ ֆուտբոլում, ինչպես կյանքում, իրական ուժը հարգանք ցուցաբերելն է, հատկապես երբ հույզերը շատ են։

Ես երբեք չեմ դավաճանել այս ակումբը։ Ես երբեք չեմ ասել, որ դժգոհ եմ «Ինտերում»։ Նախկինում եղել են առաջարկներ, գրավիչ առաջարկներ։ Բայց ես մնացել եմ։ Որովհետև սրտիս խորքում գիտեմ, թե այս շապիկն ինձ համար ինչ է նշանակում, և հավատում եմ, որ իմ արարքներն արդեն ասել են ամեն ինչ։

Ես պատիվ եմ ունեցել կրելու ավագի թևկապն իմ երկրի հավաքականում։ Եվ սովորել եմ, որ առաջնորդ լինելը նշանակում է կանգնել քո թիմի կողքին, ոչ թե մատ թափ տալ, երբ դա ամենահեշտն է։

Ես սիրում եմ այս խաղը։ Սիրում եմ այս ակումբը։ Եվ սիրում եմ գույները, որոնց համար ամեն օր պայքարել եմ։

Ինչ կլինի ապագայում՝ կտեսնենք։ Բայց պատմությունը միշտ հիշում է նրանց, ովքեր կանգնել են ուղիղ, ոչ թե նրանց, ովքեր ամենաշատն են բղավել»,- գրել է Հաքան Չալհանօղլուն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ