«Հայք» ֆուտբոլային ակումբը հայտարարել է պրոֆեսիոնալ թիմ ստեղծելու որոշման մասին:
«Բարի գալուստ Սպիտակի «ՀԱՅՔ» ՖԱ-ի պաշտոնական էջ: Մենք պատրաստ ենք պատմություն կերտելուն, 2025/26 մրցաշրջանը մեզ համար կլինի առաջինը պրոֆեսիոնալ ֆուտբոլում՝ Հայաստանի Առաջին լիգայում, մանկապատանեկան թիմերի զարգացման մի քանի տարիներից հետո»,- ասվում է ակումբի հաղորդագրությունում:
Ժամեր առաջ «Սարդարապատ» ակումբը ևս հայտարարել էր, որ պրոֆեսիոնալ թիմ կստեղծի: «Սարդարապատը» ևս հանդես կգա Առաջին խմբի առաջնությունում:


