Logo

Պատրիկ Կլյուվերտն այլևս Ինդոնեզիայի հավաքականի գլխավոր մարզիչը չէ

12:17 / 16.10.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Նիդերլանդական ֆուտբոլի լեգենդ Պատրիկ Կլյուվերտն ու Ինդոնեզիայի ֆուտբոլի ֆեդերացիան փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը. Կլյուվերտն այլևս Ինդոնեզիայի հավաքականի գլխավոր մարզիչը չէ, հայտնում է ԻՖՖ-ն:

Ինդոնեզիայի հավաքականը պարտվել էր Իրաքին 0-2 հաշվով և կորցրել աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու տեսական հնարավորությունը: 

«Հարգալից և բաց խոսակցության վերջնական արդյունքում փոխադարձ համաձայնությամբ որոշեցինք ավարտել մեր համագործակցությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

49-ամյա Կլյուվերտը հունվարին էր ստանձնել Ինդոնեզիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Աֆրիկայի ազգերի գավաթում նա հավաքականին հասցրեց 4-րդ փուլ, ինչն Ինդոնեզիայի հավաքականի պատմության մեջ լավագույն արդյունքն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ