Գերմանիայի գործող չեմպիոն Լևերկուզենի «Բայերը» Բունդեսլիգայի 15-րդ տուրում ընդունեց «Ֆրայբուրգին» և հաղթեց 5-1 հաշվով:
Չորս գոլ խփեց և պոկերի հեղինակ դարձավ չեխ հարձակվող Պատրիկ Շիկը, մեկ գոլ էլ խփեց գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը, որը նաև վրիպեց 11-մետրանոցից:
Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը 32 միավորով երկրորդն է, չորս միավոր է զիջում առաջատար Մյունխենի «Բավարիային»: «Ֆրայբուրգը» 24 միավորով 8-րդն է:
Գերմանիայի Բունդեսլիգա, 15-րդ տուր
«Բայեր Լևերկուզեն» - «Ֆրայբուրգ»` 5-1
Պատրիկ Շիկ, 45+1, 67, 74, 77, Ֆլորիան Վիրց, 51
Չիրացրած 11-մետրանոց` Ֆլորիան Վիրց, 33 («Բայեր»)


