Logo

Պավարը ցանկանում է հեռանալ «Բավարիայից»

16:32 / 14.12.2022• ՍՊՈՐՏ
null

Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Բենժամեն Պավարը չի ծրագրում երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ, հաղորդում է Bild-ը:

26-ամյա ֆուտբոլիստը նոր մարտահրավերների կարիք ունի և ցանկանում է 2023 թվականի ամռանը փոխել ակումբը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պավարի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»:

Հիշեցնենք, որ Պավարը «Բավարիայում» խաղում է 2019 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում նա ասնակցել է Գերմանիայի առաջնության 13 խաղի և խփել 1 գոլ:

Այս պահին Պավարը Ֆրանսիայի հավաքականի ճամբարում է և պատրաստվում է Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում կայանալիք Մարոկկոյի դեմ խաղին, որը նախատեսված դեկտեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով 23։00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ