Logo

Պաոլո Մալդինին կարող է պաշտոն ստանալ ՊՍԺ-ում

11:14 / 16.07.2023Ֆուտբոլ
null

Իտալական «Միլանի» լեգենդար, նախկին ֆուտբոլիստ Պաոլո Մալդինին կարող է պաշտոն ստանալ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ում, հաղորդում է Corriere dello Sport-ը:

Միլանյան ակումբի նախկին տեխնիկական տնօրենը կարող է համանման պաշտոն ստանձնել փարիզյան ակումբում:

Մալդինիին հետաքրքրել է այս տարբերակը, սակայն նա Փարիզ կմեկնի միայն այն դեպքում, եթե ֆրանսիական ակումբի ղեկավարությունը հրաժարվի մարզական հարցերով խորհրդական Լուիշ Կամպուշի ծառայություններից:

Մալդինին կարող է նշանակվել նաև Իտալիայի հավաքականի պատվիրակության ղեկավար: Այդ պաշտոնին հավակնում են նաև Ջանլուիջի Բուֆոնը, Ջորջիո Կիելինին և Գաբրիելե Օրիալին:

Հիշեցնենք, որ 55-ամյա իտալացին ամբողջ մարզական կարիերան անցկացրել է «Միլանում», որի կազմում խաղացել է 1985-2009 թվականներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ