UFC-ի բրազիլացի մարտիկ Պաուլո Կոստան ծաղրել է իր առաջիկա մրցակից, Շվեդիայի ներկայացուցիչ Խամզաթ Չիմաևին՝ օգտագործելով «Սուպերմենի» հայտնի մեմը:

«Վստահ եմ, որ ամեն ինչ այսպես կլինի»,- սոցցանցերում լուսանկարին կից գրել է Կոստան:
Մարտիկները կհանդիպեն հոկտեմբերի 21-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կայանալիք UFC 294 մրցաշարում:
Հիշեցնենք, որ 29-ամյա Չիմաևը MMA-ում անցկացրել է 12 մենամարտ, գրանցել նույնքան հաղթանակ (6 նոկաուտ): 32-ամյա Կոստան պրոֆեսիոնալ օկտագոն է դուրս եկել 16 անգամ, տարել 14 հաղթանակ (11 նոկաուտ) ու կրել 2 պարտություն:


