Logo

Պեդրի. «Պիկեն մշտապես օգնել է երիտասարդներին»

11:31 / 16.11.2022Ֆուտբոլ
Պեդրի-4

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պեդրին խոստովանել է, որ զարմացել է իր թիմակից Ժերար Պիկեի՝ կարիերան ավարտելու որոշումից:

«Պիկեն ինձ շատ է դուր գալիս: Նա մշտապես օգնել է երիտասարդներին և ուրախացրել բոլորին: Ես չգիտեի, որ նա պատրաստվում է հեռանալ և այդ լուրը հարված էր ինձ համար:

Բայց ես լավագույնն եմ մաղթում Պիկեին ու շնորհակալ եմ նրան»,- Պեդրիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ 35-ամյա Ժերար Պիկեն «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 616 խաղի ու նվաճել 28 տիտղոս:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա