Logo

Պեդրին դիմել է Կրոսին

17:09 / 07.07.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Պեդրին դիմել է մարզական կարիերան ավարտած Տոնի Կրոսին:

34-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի հավաքականի կազմում իսպանացիների դեմ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի հանդիպման 6-րդ րոպեին կոպիտ խախտում էր թույլ տվել Պեդրիի նկատմամբ: 21-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով հարկադրված փոխարինվել էր, նա 1,5 ամիս խաղադաշտ դուրս չի գա: Ավելի վաղ Կրոսը ներողություն էր խնդրել Պեդրիից:

«Շնորհակալ եմ խոսքերիդ համար, Տոնի: Սա ֆուտբոլ է, և նման բաներ տեղի են ունենում: Ձեր կարիերան և ձեր գավաթները հավերժ կմնան պատմության մեջ»,- գրել է Պեդրին սոցցանցերում:

Հիշեցնենք, որ Իսպանիան Բունդեսթիմի դեմ խաղում 2-1 հաշվով հաղթանակ էր կորզել լրացուցիչ ժամանակում՝ 119-րդ րոպեին:

Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած հավաքականը հուլիսի 9-ին Գերմանիայում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում կմրցի աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի դեմ, խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ