Պեդրին կարող է բաց թողնել «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրի խաղը, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Իսպանացի կիսապաշտպանը մկանային վնասվածքի պատճառով դուրս է մնացել շարքից: Սկզբում հաղորդվում էր, որ Պեդրին կմիանա ընդհանուր խմբին միջազգային խաղերով պայմանավորված դադարից հետո, սակայն հնարավոր է՝ իսպանացի ֆուտբոլիստի ապաքինման ընթացքն ավելի երկարատև լինի:
Պեդրին 2025/26 մրցաշրջանում մասնակցել է «Բարսելոնայի» բոլոր խաղերին:


