Logo

Պեդրի. «Լևանդովսկիի հետ խաղալը հաճույք է, նա շոու է անում»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:45 / 08.08.2022• ՍՊՈՐՏ
Լևանդովսկի- Ժոան Գամպեր

Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին Ժոան Գամպերի գավաթը նվաճելուց հետո խոսել է անցկացրած նախամրցաշրջանային հավաքի և թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի ցուցադրած խաղի մասին: Կատալոնական ակումբի հիմնադիր Ժոան Գամպերի գավաթում «Բարսելոնան» 6-0 հաշվով հաղթել էր մեքսիկական «Պումասին», իսկ Լևանդովսկին նոր թիմի մարզաշապիկով առաջին գոլն էր խփել ու նաև 2 գոլային փոխանցում էր կատարել Պեդրիին:

«Մենք ցանկանում էինք մեր երկրպագուների հետ հաղթանակով մեկնարկել: Հուսով եմ, որ մենք կվարժվենք դրան: Գիտեմ, որ դժվար է, բայց ես աշխատում եմ դրա համար: Կարծում եմ՝ լավ նախամրցաշրջանային հատված անցկացրեցինք: Մենք ցանկանում ենք սկսել հաղթել: Նույնն ենք ուզում նաև «Ռայոյի» դեմ խաղում:

Լևանդովսկիի հետ խաղալը հաճույք է, նա շոու է անում»,- Marca-ն մեջբերում է Պեդրիի խոսքը:

«Բարսելոնան» Լա լիգայի նոր մրցաշրջանում կմեկնարկի օգոստոսի 13-ին՝ ընդունելով Մադրիդը ներկայացնող «Ռայո Վալյեկանոյին» (23:00):

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ