Logo

Պեդրին վնասվածք է ստացել

17:42 / 29.10.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնան» հայտարարություն է տարածել, ըստ որի՝ թիմի կիսապաշտպան Պեդրին մկանային վնասվածք է ստացել:

22-ամյա կիսապաշտպանը չի մասնակցել հոկտեմբերի 29-ի մարզմանը, ենթարկվել է բուժզննման, ինչից հետո պարզ է դարձել, որ նա մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի 3 շաբաթ և շարք կվերադառնա միջազգային դադարից հետո: Պեդրին թիմի միակ ֆուտբոլիստն է, որ մասնակցել է այս մրցաշրջանի բոլոր 13 խաղերին: 

Պեդրին, անկախ վնասվածքից, չէր մասնակցելու «Էլչեի» դեմ Լա լիգայի 11-րդ տուրի խաղին, քանի որ «Ռեալի» դեմ մրցավեճում կարմիր քարտ էր ստացել:

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ