Լիսաբոնի «Սպորտինգի» իսպանացի պաշտպան Պեդրո Պորոն տեղափոխվել է Լոնդոնի «Տոտենհեմ» և ելույթ կունենա 23 համարով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
23-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիրը: Գործարքի արժեքը կազմել է 45 միլիոն եվրո:
Պեդրո Պորոն ընթացիկ մրցաշրջանում «Սպորտինգի» կազմում մասնակցել է 25 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 9 արդյունավետ փոխանցում:
2019 թվականին «Մանչեսթեր Սիթին» իսպանական «Ժիրոնայից» գնել էր Պորոյի տրանսֆերային իրավունքը: Ֆուտբոլիստն անգլիական ակումբից հեռացել էր նախորդ տարվա հուլիսին՝ տեղափոխվելով Պորտուգալիա: «Սպորտինգում» պաշտպանը ելույթ է ունեցել 2022 թվականի հունիսից:


