Իտալական «Ռոմայի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան ապաքինվել է ազդրի վնասվածքից, հաղորդում է Ալֆրեդո Պեդուլայի լրատվական կայքը:
31-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել, ինչից հետո նրան թույլ են տվել վերսկսել մարզումները: Արգենտինացին հոկտեմբերի 3-ին մարզվել է հռոմեական թիմի ընդհանուր խմբում:
Դիբալան պատրաստ կլինի «Ֆիորենտինայի» դեմ հոկտեմբերի 5-ին Ա Սերիայում կայանալիք արտագնա խաղին:
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


